Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Սերժ Սարգսյանը տոների առթիվ շնորհավորել է Սիրիայի հայկական վարժարաններին

Սերժ Սարգսյանը տոների առթիվ շնորհավորել է Սիրիայի հայկական վարժարաններին
29.12.2015 | 09:56

Նախագահ Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայում պատերազմական պայմաններում գործող մեկ տասնյակից ավելի հայկական վարժարանների տնօրինություններին, աշխատակիցներին ու սաներին, մաղթել արդյունավետ աշխատանք և մշտանորոգ եռանդ նրանց ազգանվեր և հայանպաստ գործունեության մեջ:

Դիտվել է՝ 1616

Մեկնաբանություններ